Մոսկվայում և Մոսկվայի մարզում հեղեղումներ են. տեսանյութ
Հուլիսի 22, 2025

Մոսկվայում և Մոսկվայի մարզում հեղեղումներ են. տեսանյութ

By Հուլիսի 21, 2025 6

Մոսկվայում և Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են տեղացել, ՌԴ մայրաքաղաքի փողոցները հեղեղվել են ջրով։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը, անցած օրվա ընթացքում Մոսկվայում տեղացել է ամսական տեղումների նորմայի 25 տոկոսը:

«Ցիկլոնային ազդեցության պատճառով մայրաքաղաքում հորդառատ անձրևներ են։

Տեղումների չափիչն անցած օրվա ընթացքում Ստրոգինոյում արձանագրել է 13 միլիմետր, Բալչուգում՝ 9 միլիմետր, Տուշինոյում՝ 21 միլիմետր, ինչը կազմում է ամսական նորմայի 25 տոկոսը»,-նշել է նա։

Մոսկվայի տրանսպորտի վարչությունը հայտնել է, որ վատ եղանակի պատճառով հնարավոր են տեղական վերգետնյա տրանսպորտի ուշացումներ։

Rate this item
(0 votes)

Լրահոս