Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակը դեռ չի եկել. Պեսկով
Հուլիսի 21, 2025

Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակը դեռ չի եկել. Պեսկով

By Հուլիսի 20, 2025 6

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ժամանակի ընթացքում անպայման կկայանա, հնարավոր է, որ այն անհրաժեշտ լինի ապագա պայմանավորվածություններն ամրագրելու համար, բայց դեռ ժամանակը չի եկել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

«Դա հնարավոր է, և ժամանակի ընթացքում այն անպայման տեղի կունենա, դա անհրաժեշտ է։  Հնարավոր է, որ այն անհրաժեշտ լինի նաև ինչ-որ խոշոր պայմանավորվածությունների ամրագրման համար, որոնք ժամանակի ընթացքում ձեռք կբերվեն հսկայական աշխատանք կատարելուց հետո։  Բայց առայժմ այդ ժամանակը դեռ չի եկել», – ասել Է Պեսկովը  լրագրող Պավել Զարուբինին։

Rate this item
(0 votes)

Լրահոս