Սա բիզնես է. Կրեմլը մեկնաբանել է Թրամփի՝ Եվրոպայի հաշվին Կիևին զենք մատակարարելու որոշումը
Հուլիսի 17, 2025

Սա բիզնես է. Կրեմլը մեկնաբանել է Թրամփի՝ Եվրոպայի հաշվին Կիևին զենք մատակարարելու որոշումը

By Հուլիսի 16, 2025 6

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ նոր սխեմայի մասին, նշել է, որ սա բիզնես է։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Սա բիզնես է։ Նախկինում էլ մատակարարումներ եղել են։ Ոչ ոք դրանք չի կանգնեցրել։ Պարզապես հարցն այն է՝ ով է վճարում դրանց համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպային զենք վաճառելու որոշմանը, որպեսզի նրանք կարողանան այն մատակարարել Ուկրաինային։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը բազմիցս քննադատել է իր նախորդ Ջո Բայդենին Ուկրաինային բազմամիլիարդ դոլարանոց ռազմական օգնություն տրամադրելու համար, երկուշաբթի հայտարարել է Կիևին ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջոցով զենք մատակարարելու նոր ծրագրի մասին։

Նա ասել է, որ Միացյալ Նահանգները եվրոպական երկրներին կվաճառի միլիարդավոր դոլարների արժողությամբ զենքի մեծ խմբաքանակ, այդ թվում՝ հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք, որից հետո դաշնակիցները դրանք կհանձնեն Ուկրաինային և կհամալրեն իրենց պաշարները ամերիկյան արտադրողներից նոր գնումների միջոցով։

Թրամփը շեշտել էր, որ սխեման լիովին համաձայնեցված է և կիրականացվի մոտ ապագայում՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի երկրների միջոցները։

Rate this item
(0 votes)

Լրահոս