Կրեմլում սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կարևոր հայտարարությանը», որպեսզի հասկանան, թե նա ինչ նկատի ուներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ նախագահը «NBC News» հեռուստաալիքին ասել է, որ հուլիսի 14-ին կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, բայց չի բացահայտել դրա բովանդակությունը: «Reuters» գործակալությունն այսօր հայտնել է, որ Թրամփը նախատեսում է օգտագործել Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու նախագահական իրավունքը:
«Սպասում ենք բուն հայտարարությանը, որպեսզի հասկանանք, թե ինչ նկատի ուներ նախագահ Թրամփը»,- ասել է Պեսկովը:
Ինչ վերաբերում է Ուկրաինային մատակարարելու համար ՆԱՏՕ-ի երկրներին զենք վաճառելու ամերիկյան ծրագրերին, Պեսկովը նշել է, որ դա բիզնես է, գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվում, քանի որ, միևնույնն է, Ուկրաինան լցնում են զենքով։
Ավելի վաղ «Financial Time» թերթը գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրություն չի դարձնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արտահայտություններին:
Հրապարակման մեջ ասվում էր, որ Սպիտակ տան ղեկավարի հայրական կոշտ պահվածքը տպավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և եվրոպական երկրների առաջնորդներին, սակայն Պուտինն անտարբեր է նրա հիստերիաների նկատմամբ։