Ադրբեջանցի գործարարներն ու Լենինգրադի մարզի ոստիկանները կասկածվում են կոռուպցիոն սխեմայի մեջ
Հուլիսի 11, 2025

Ադրբեջանցի գործարարներն ու Լենինգրադի մարզի ոստիկանները կասկածվում են կոռուպցիոն սխեմայի մեջ

By Հուլիսի 11, 2025 3

Ներքին անվտանգության վարչությունը և հատուկջոկատայինները խուզարկություններով ներխուժել են Վսևոլոժսկի շրջանի միանգամից չորս ոստիկանական բաժանմունք. դրանց պետերը կասկածվում են կոռուպցիայի և մաքսանենգ ապրանքներով առևտուր անող ադրբեջանցի գործարարներին հովանավորելու մեջ։ Այս մասին հայտնում է Mash на Мойке տելեգրամյան ալիքը։

Ըստ ալիքի տվյալների, 2023 թվականից գործարարները զբաղվել են ալկոհոլի և ծխախոտի ապօրինի վաճառքով. նրանց խանութներում աշխատել են օտարերկրացիներ, որոնք կոպտորեն խախտել են միգրացիոն օրենսդրությունը։ Իսկ ավելորդ խնդիրներից և ստուգումների հետ կապված քաշքշուկից խուսափելու համար գործարարները պարզապես կաշառք են տվել ոստիկանության որոշակի աշխատակիցների։

Քննության կարծիքով, ադրբեջանցի ձեռներեցները հովանավորչության համար Վսևոլոժսկի շրջանի ոստիկաններին են փոխանցել 154 հազար ռուբլի։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել կաշառքի միջնորդության հոդվածով։

Կասկածյալների թվում են Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի ոստիկանության 87-րդ, 88-րդ, 97-րդ և 128-րդ բաժանմունքների աշխատակիցները։ Այժմ նրանց մոտ խուզարկություններ են անցկացվում, որից հետո նախատեսվում է հարցաքննություն Քննչական կոմիտեում։

Rate this item
(0 votes)

Լրահոս