«Պարոնա՛յք, ձեր հայտարարություններ, կոչեր անելու և մնացածի ժամանակն անցել է»․ Վահագն Ալեքսանյան
Հունիսի 06, 2025

«Պարոնա՛յք, ձեր հայտարարություններ, կոչեր անելու և մնացածի ժամանակն անցել է»․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ նորից եկեղեցականները կարծես թե լավ չեն հասկանում ստեղծված իրավիճակը։

Պարոնա՛յք, ձեր հայտարարություններ, կոչեր անելու և մնացածի ժամանակն անցել է։

Հանե՛ք ձեր փիլոնները և գնացե՛ք զբաղվեք ինչով ուզում եք։ Բարձր եկեղեցական պաշտոններում դուք տեղ չունեք ու սա անշրջելի է։

Ինչքան էլ փորձեք համոզել, որ մածունը սև է, դրանից այն սև չի դառնա։

Հ.Գ. Խնդրում, հորդորում ու պահանջում եմ չտարածել կուսակրոն հոգևորականների կանանց և զավակների նկարներն ու անունները, չթիրախավորել նրանց։ Այս պատմությունը նրանց մասին չի, այլ կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցականների, կամ գուցե արդեն նախկին եկեղեցականների մասին է»։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 02 Հունիսի 2025 22:37

Լրահոս