Անչափահաս միգրանտներին 2500 դոլար են առաջարկում՝ ԱՄՆ-ն լքելու համար
Հոկտեմբերի 15, 2025

Անչափահաս միգրանտներին 2500 դոլար են առաջարկում՝ ԱՄՆ-ն լքելու համար

By Հոկտեմբերի 04, 2025 16

Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության (HHS) կողմից ուղարկված և NBC News-ի կողմից ստացված հուշագրում ասվում է, որ դաշնային կառավարությունը 14 տարեկան և բարձր միգրանտ անչափահասներին 2500 դոլար է առաջարկում՝ Միացյալ Նահանգները ինքնուրույն լքելու կամ իրենց հայրենի երկրներ «ինքնաարտաքսվելու» համար։ 

Ծանուցումը ուղարկվել է ուրբաթ օրը կեսօրին՝ ամբողջ երկրով մեկ գործող իրավաբանական այն ծառայություններին, որոնք ներկայացնում են առանց ուղեկցողի անչափահաս միգրանտների իրավունքները: Ծրագրին համապատասխանում են բոլոր երկրների երեխաները՝ բացի Մեքսիկայից, որոնք այժմ գտնվում են Փախստականների հարցերով ծառայության (ORR) խնամակալության տակ, որը գտնվում է Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության (HHS) կազմում: 

«Այս օգնությունը նախատեսված է մեկնումից հետո վերաինտեգրման ջանքերին աջակցելու համար», - ասվում է ծանուցման մեջ։

Ծանուցման մեջ նաև ասվում է, որ Ներքին անվտանգության դեպարտամենտը (DHS), որը տրամադրում է այս վճարումները, արդեն իսկ բացահայտել է ORR-ի խնամքի ներքո գտնվող այն ուղեկցող չունեցող անչափահասներին, որոնք մտադրություն են հայտնել կամ դիմում են ներկայացրել «կամավոր մեկնման» համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս