ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները դեռ թեժ քննարկվում են․ «Ժողովուրդ»
Հոկտեմբերի 15, 2025

ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները դեռ թեժ քննարկվում են․ «Ժողովուրդ»

By Սեպտեմբերի 27, 2025 18

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի վերնախավում դեռևս թեժ քննարկվում է ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները, որոնք ունեին շատ անակնկալներ: Ըստ նույն աղբյուրների՝ շատ ՔՊ-ականներ ովքեր կարծել են, թե արդեն լիդերներ են, իրենց խոսքը կուսակցության ներսում լսելի է, հայտնվել են տհաճ իրավիճակում կամ, կարելի է ասել, լուսանցքում:

Նախ՝ թեժ քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ձայների հարցը, որը Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդն է կուսակցությունում: Նախկին ՀՀԿ-ականը «Քաղաքացիական պայմանագրում» թիվ 2 լիդերն է, մինչդեռ նրան ժամանակին լուրջ չեն վերաբերվել թիմում: 

Կարճ ասած՝ Փաշինյանից հետո կուսակցությունում Գևորգ Պապոյանն ու Վահագն Ալեքսանյանն են ամենաշատ ձայները հավաքել: Երևույթ, որը սառը ցնցուղ է եղել բոլոր նրանց համար, ովքեր իրենց թիմի լիդեր էին համարում։

Հաջորդը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի վարչության անդամ դառնալու հարցն է, որը տևական ժամանակ է քննարկվում է վարչությունում։ Խաչատրյանի ընտրությունն անակնկալ է եղել ՔՊ-ականների համար, քանի որ սյունեցի պատգամավորը համարվում է Անդրանիկ Քոչարյանի «աչքն ու ականջը» ՔՊ-ում, եւ կուսակցականները զարմացած են՝ ինչպես կարելի էր նրան վստահել:

Բայց եղածը եղած է, նոր վարչությունը 2 անգամ արված եռօրյա հաշվարկով վերջապես ձևավորվեց»։

Rate this item
(0 votes)

Լրահոս