Ռուսական ռմբակոծիչները որսալու համար ԱՄՆ-ն և Կանադան ինքնաթիռներ են բարձրացրել
Հոկտեմբերի 15, 2025

Ռուսական ռմբակոծիչները որսալու համար ԱՄՆ-ն և Կանադան ինքնաթիռներ են բարձրացրել

By Սեպտեմբերի 26, 2025 18

ԱՄՆ-Կանադայի ՀՕՊ հրամանատարության (NORAD) տվյալներով՝ Ալյասկայի ափերի մոտ գտնվող օդային պաշտպանության գոտում նկատվել են երկու ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներ և երկու Սու-35 կործանիչներ։ Չորս ամերիկյան F-16, մեկ E-3 հետախուզական ինքնաթիռ և չորս KC-135 տանկեր են բարձրացել՝ որսալու համար։

Bild-ը հաղորդում է, որ NORAD-ը պարզաբանել է, որ ռուսական ինքնաթիռը մնացել է միջազգային օդային տարածքում և չի խախտել ԱՄՆ-ի կամ Կանադայի սահմանները։ Սակայն հրամանատարությունը շեշտել է, որ «նույնականացման գոտում գտնվող բոլոր ինքնաթիռները պետք է անհապաղ նույնականացվեն ազգային անվտանգության շահերից ելնելով»։

Rate this item
(0 votes)

Լրահոս