Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։
Պարզվել է, որ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։