Ռուբիոն անհանգստություն է հայտնել Թուրքիայում անկայունության առնչությամբ
Հունիսի 06, 2025

Ռուբիոն անհանգստություն է հայտնել Թուրքիայում անկայունության առնչությամբ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 27-ին հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Վաշինգտոնում հանդիպման ընթացքում անհանգստություն է հայտնել Թուրքիայում անցկացվող ցույցերի առնչությամբ, որոնք հաջորդել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք հետևում ենք, մենք մտահոգություն ենք հայտնել, մենք չենք ցանկանում տեսնել նման անկայունություն ցանկացած երկրի կառավարման գործընթացում, որը, հատկապես, այդքան մտերիմ դաշնակից է», – ասել է Ռուբիոն լրագրողներին ինքնաթիռում։

«Մենք դիտում ենք այն նույն ռեպորտաժները տեղի ունեցողի մասին, ինչպես և մյուսները: Անշուշտ, մենք անհանգստացած ենք այս բողոքի ակցիաների և մի քանի հաղորդումների առնչությամբ», – հավելել է նա:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կոչ է արել, որ ցույցերը շարունակվեն։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցույցերը «շոու» են և իրավական հետևանքներ կունենան ցուցարարների համար։

Բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ, ամենամեծ ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական ​​կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի, անցյալ շաբաթվանից շարունակվում են Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և մի շարք այլ քաղաքներում։ Մարտի 23-ին Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել կոռուպցիայի մեջ կասկածվող Իմամօղլուին, միևնույն ժամանակ կալանավորման միջնորդությունը ահաբեկչության մասին երկրորդ գործի շրջանակներում մերժվել է։ Իմամօղլուի հետ միասին ձերբակալվել են քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ընդհանուր առմամբ, դատական ​​գործով անցնում է ավելի քան 90 մարդ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը միլարարդներ են կորցրել վեճի պատճառով

Փաշինյանը և Իրանի նախագահը քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր

««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ»․ Նիկոլ Փաշինյան

Վրաստանը չի ընդունել Հայաստանից ներմուծված ծաղիկների խմբաքանակը

«Պուտին-Փաշինյան հարաբերություններում որևէ խնդիր չկա»․ Մատվիենկո

Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ, այդ պատճառով ես Գարեգին Բ-ի հետ հանդիպելու մտադրություն չունեմ. Փաշազադե

Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ

Եթե «Իրևանի ղազիաթն» այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա ես հավատում եմ, որ գործունեությունը կվերսկսի Երևանում և Էջմիածնում. Փաշազադե

Իսրայելը չի ​​հարվածի Իրանին, եթե ամերիկա-իրանական բանակցությունները չձախողվեն

Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Ովքեր են աշխարհի ամենահարուստ կանայք. վարկանիշ

Դատարանն արգելափակել է Հարվարդի միջազգային ուսանողներին ընդունելու Թրամփի արգելքը. Reuters

Աշխարհի ամենահարուստ կանայք՝ Forbes-ի վարկանիշով

Ադրբեջանական կողմն առայժմ տեղեկատվություն չի տրամադրել

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի հարավային շրջանները