Եգիպտոսի ռшզմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել Ադրբեջանում
Օգոստոսի 24, 2025

Եգիպտոսի ռшզմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել Ադրբեջանում

By Մայիսի 31, 2025 45

Մարտին Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Antonov An-74t-200A տրանսպորտային ինքնաթիռը անցել է Հայաստանի օդային տարածքով և վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Բանն այն է, որ սովորաբար դեպի Ադրբեջան ռազմական չվերթերը, այդ թվում՝ զենք առաքող, թռչում են Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Հաշվի առնելով, որ ոչ քաղաքացիական օդանավերի թռիչքը երկրի օդային տարածքով ենթադրում է առանձին թույլտվություն, մենք այդ չվերթի վերաբերյալ տվյալներ խնդրեցինք Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ կառավարության 2003 թ.-ի որոշման (օդային երթևեկության կազմակերպման կանոնների մասին) համաձայն, եթե միջպետական համաձայնագրով այլ կարգավորումներ չկան, ապա Հայաստանի օդանավակայանների ուղղությամբ օտարերկրյա պետական օդանավերի թռիչքները, այդ օդանավակայաններից դուրս եկող, ինչպես նաև Հայաստանի տարածքով տարանցիկ թռիչքները իրականացվում են ԱԳՆ թույլտվության հիման վրա (ՊՆ-ի և լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո):

Sputnik Արմենիան դիմել է երկրի ԱԳՆ, որտեղ հաստատել են տարանցիկ թռիչքի վերաբերյալ հարցման առկայությունը։

«2025 թ․-ի հունվարի 31-ին եգիպտական կողմը պաշտոնական հայտագրով դիմել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ մարտի 3-ից 6-ը Եգիպտոս-Ղրղզստան-Եգիպտոս ուղղություններով թռիչք կատարելու ընթացքում ՀՀ օդային տարածքով տարանցման թույլտվություն ստանալու նպատակով: Ըստ եգիպտական կողմի տեղեկատվության՝ թռիչքն իրականացվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով»,-հայտնել են գերատեսչությունից։

Flightradar24-ի տվյալներով՝ Ադրբեջանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Ղրղզստան։ Մարտի 6-ին այն կրկին ժամանել է Ադրբեջան, ապա, կրկին Հայաստանի տարածքով, հասել է Եգիպտոս։

Ավելի ուշ մենք ևս մեկ հարցում ուղարկեցինք ԱԳՆ և ուշադրություն հրավիրեցինք Ադրբեջանում վայրէջքին՝ լրացուցիչ մեկնաբանություն խնդրելով այդ կապակցությամբ։ Մասնավորապես՝ արդյո՞ք ԱԳՆ-ում խնդրահարույց չեն համարում Ղրղզստանի ճանապարհին ինքնաթիռի վայրէջքը Ադրբեջանում։ Սակայն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից մեզ հայտնեցին, որ հարցմանը «արդեն իսկ պատասխանվել է»։

Հաջորդ հարցումն ուղարկել ենք արդեն Ղրղզստանի ԱԳՆ՝ խնդրելով տվյալներ տրամադրել զորավարժությունների կամ եգիպտական ինքնաթիռի թռիչքի այլ նպատակի մասին։ Ինչպես նաև խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք զորավարժություններին կամ փոխադրումներին որևէ կերպ ներգրավված է Ադրբեջանը:

«Իրավասությանը համապատասխան՝ խնդրում ենք դիմել Ղրղզստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալություն»,-պատասխանել են Ղրղզստանի ԱԳՆ-ում: Ղրղզստանի Քաղավիացիայի պետական գործակալությունից պատասխանեցին գրեթե երկու ամիս անց՝ հայտնելով, որ օդանավի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։

«Տվյալ օդանավը մեր գրանցման տակ չի գտնվում։ Հայցվող տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն»,-ասվում է գործակալության պատասխանում։

Նշված ժամանակահատվածում Ղրղզստանում եգիպտացի զինվորականների հետ զորավարժությունների անցկացման մասին տվյալներ չենք գտել։

Նշենք, որ հաշվի առնելով օդանավի բնութագրերը (կարճ հեռավորությունների ինքնաթիռ)՝ Ադրբեջանում վայրէջքը կարող էր անհրաժեշտ լինել վերալիցքավորման համար։ Պաշտոնական պարզաբանում, սակայն, չստացանք։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ