Թուրքիան առաջարկում է Էրդողանին ներգրավել Պուտին-Զելենսկի-Թրամփ բանակցություններում
Հուլիսի 09, 2025

Թուրքիան առաջարկում է Էրդողանին ներգրավել Պուտին-Զելենսկի-Թրամփ բանակցություններում

By Մայիսի 30, 2025 29

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «ղեկավարությամբ», հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք անկեղծորեն կարծում ենք, որ [Ռուսաստանի և Ուկրաինայի միջև] Ստամբուլում կայանալիք ուղիղ բանակցությունների առաջին և երկրորդ փուլերին կարող է հաջորդել [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի, [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի և [Ուկրաինայի նախագահ] Զելենսկու հանդիպումը՝ Էրդողանի ղեկավարությամբ», - ասել է Ֆիդանը Կիև կատարած այցի ժամանակ, որտեղ նա կհանդիպի Ուկրաինայի առաջնորդի հետ։ Դրանից կարճ ժամանակ առաջ նա այցելել է Մոսկվա։

Ավելի վաղ, Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Թրամփի հետ։ «Եթե Պուտինը անհարմար է զգում երկկողմ հանդիպումից կամ բոլորը ցանկանում են, որ հանդիպումը լինի եռակողմ, ես դեմ չեմ դրան։ Ես պատրաստ եմ ցանկացած ձևաչափի», - ասել է Ուկրաինայի նախագահը։ Ի պատասխան՝ Կրեմլը նշել է, որ Պուտինը նույնպես պատրաստ է հանդիպմանը, բայց այն կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնության գան պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ։ «Պուտինը բազմիցս ասել է, որ ինքը սկզբունքորեն կողմ է ամենաբարձր մակարդակի շփումներին, իհարկե, դրանք պահանջված են, բայց դրանք պետք է պատրաստ լինեն», - ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի 2-ին Ստամբուլում։ Մինչ այդ կողմերը հանդիպել են այնտեղ՝ մայիսի 16-ին, երեք տարվա ընթացքում առաջին անգամ։ Արդյունքում համաձայնագիր է կնքվել ռազմագերիների փոխանակման մասին՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով։ Մոսկվան և Կիևը նաև համաձայնել են երկրորդ հանդիպման համար պատրաստել խաղաղ կարգավորման պայմաններով հուշագրեր։ Կիևը իր փաստաթուղթը ներկայացրել է Վաշինգտոնին և Մոսկվային՝ նշելով, որ ռուսական կողմը պետք է նախապես ուղարկի հուշագրի իր տարբերակը, որպեսզի բանակցությունները կառուցողական լինեն։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստի փաստաթուղթը կփոխանցի Կիևին և կտրամադրի դրա վերաբերյալ բացատրություններ, բայց միայն անմիջապես Թուրքիայում կայանալիք հանդիպման ժամանակ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանում ռուսաց լեզվի առումով բացասական դինամիկա է նկատվում․ Ռոսսոտրուդնիչեստվո

ԱՄԷԳ-ն Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման նշաններ չի տեսել

Արցախի ու արցախցիների թեման եղել ու մնում է մեզ համար առաջնային օրակարգի հարց. ՀՀԿ

Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Զելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ

Դոլարն ու եվրոն էժանացել են. փոխարժեքները հուլիսի 9-ին

Օրբանը պահանջում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրաժարական տա կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Հեգսեթը Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցրել է՝ Սպիտակ տանը տեղյակ չպահելով

Հեգսեթը Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցրել է՝ Սպիտակ տանը տեղյակ չպահելով

Թուրքիայի կառավարության օրակարգում չկա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց. ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին. Էրդողան

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆ

Երևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Ռուսական բանակը գրավել է Տոլստոյ գյուղը Դոնեցկի տարածքում