Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից. Թրամփ
Օգոստոսի 24, 2025

Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից. Թրամփ

By Ապրիլի 28, 2025 70

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը տեսնել Ռուսաստանի կազմում՝ որպես խաղաղության համաձայնագրի մի մաս՝ չնայած Կիևը նախկինում մերժել է նման առաջարկը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Երբ Թրամփն հարցրել են՝ արդյոք Ուկրաինայի նախագահը պատրաստ է հրաժարվել թերակղզուց, որը 2014 թվականից գտնվում է Ռուսաստանի տիրապետության տակ, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին կոչ է արել «դադարեցնել կրակել, նստել և համաձայնագիր ստորագրել»։ Ըստ Թրամփի՝ դրան կարելի է հասնել երկու շաբաթվա ընթացքում։

ԱՄՆ նախագահն այս մեկնաբանություններն արել է Վատիկանից՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից վերադառնալիս, որտեղ կարճ հանդիպում էր անցկացրել Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Թրամփի խոսքով՝ հանդիպումը «լավ է անցել», և Ղրիմը քննարկվել է «շատ կարճ»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկին «ավելի հանգիստ էր». ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել փետրվարին Սպիտակ տանն իրենց միջև տեղի ունեցած թեժ վիճաբանությունը։

Օրերս Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագրի հիմնական կետերը համաձայնեցվել են։ Ապրիլի 25-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Կիևին ներկայացված ամերիկյան առաջարկի տեքստը, հայտնել էր, որ այն ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի դե յուրե ճանաչումը որպես ՌԴ-ի մաս, ինչպես նաև Մոսկվայի վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքների դե ֆակտո ճանաչում. սրանց մեջ են մտնում Լուգանսկը, Զապորոժիեի, Դոնեցկի և Խերսոնի՝ ՌԴ-ի կողմից վերահսկվող հատվածները։ Բացի այդ, Ուկրաինա է վերադարձվում Խարկովի մարզը, իսկ Զապորոժիեի ատոմակայանը վերադառնում է Ուկրաինայի վերահսկողության տակ, սակայն այն կառավարում է ԱՄՆ-ն, իսկ էլեկտրականությունը բաշխվում է ինչպես Ուկրաինային, այնպես էլ ՌԴ-ին։ ԱՄՆ-ի պլանով բացառվում է նաև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Reuters-ը հայտնել է, որ Եվրոպան և Ուկրաինան հակաառաջարկներ են ներկայացրել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն