Շվեյցարիան միացել է Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներին
Օգոստոսի 24, 2025

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներին

By Ապրիլի 22, 2025 134

Շվեյցարիան առաջին անգամ միացել է ռուսական լրատվամիջոցների դեմ եվրոպական պատժամիջոցներին: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

Խոսքն ութ զանգվածային լրատվամիջոցների մասին է՝ EADaily, «Լենտա», News Front, RuBaltic, «Յուժնի Ֆրոնտ», «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ», «Կրասնայա զվեզդա» և Fondsk։ Եվրամիությունը դրանք ներառել է փետրվարին հաստատված հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթի մեջ։ Նշվում է, որ ըստ Տնտեսական հարցերի պետական ​​քարտուղարության (SECO) հրապարակած փաստաթղթի՝ Շվեյցարիան նույնպես այդ հրատարակությունները ներառել է իր պատժամիջոցների ցանկում։

Այն ուժի մեջ կմտնի ապրիլի 23-ից։

Մինչ այս Շվեյցարիան մամուլի ազատությունը հարգելու նկատառումներով երբեք չի միացել ԶԼՄ-ների դեմ պատժամիջոցներին:

Ռուսական ԶԼՄ-ների հետ կապված իրավիճակն Արևմուտքում վերջին տարիներին գնալով ավելի է բարդանում։ Դեռևս 2016 թ. նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որում ասվում էր ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին՝ գլխավոր սպառնալիքը նշելով Sputnik-ն ու RT-ն։ Վերջերս ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշոր մեդիաների դեմ՝ արգելելով դրանց հեռարձակումը ԵՄ-ի տարածքում։ Ընդ որում, այս որոշումն ընդունվել է առանց դատարան կամ ազգային կարգավորող մարմիններին դիմելու, որոնք պատասխանատու են իրենց երկրների մեդիաշուկաների համար։

Բացի այդ, Բրյուսելում ԵՄ-ի կառույցներին առընթեր լրագրողների հավատարմագրման հանձնաժողովը հրաժարվել է երկարաձգել «ՌԻԱ Նովոստի»-ի հավատարմագրումը 2025 թվականի համար՝ պատճառաբանելով պատժամիջոցներից բխող սահմանափակումները. գործակալությունը բողոքարկել է այս որոշումը։ Միևնույն ժամանակ ԵՄ-ն, ավելի վաղ պատժամիջոցներ սահմանելով ռուսական ԶԼՄ-ների դեմ, քանիցս ընդգծել է, որ սահմանափակումները չեն վերաբերում նրանց աշխատակիցների լրագրողական գործունեությանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն