Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կառավարում մտցնել՝ պատերազմն ավարտելու համար
Նոյեմբերի 07, 2025

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կառավարում մտցնել՝ պատերազմն ավարտելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի գործընկերների և ընկերների հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, Պուտինն այս մասին ասել է Մուրմանսկում «Արխանգելսկ» ատոմային սուզանավի նավաստիների հետ զրույցում։

Ըստ Պուտինի՝ արտաքին վերահսկողությունը հնարավորություն կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և իշխանության բերել կառավարություն, որի հետ ՌԴ-ն կարող է բանակցություններ վարել և հուսալի փաստաթղթեր ստորագրել։ «Այն բանի համար, որպեսզի այնտեղ ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն, որպեսզի իշխանության գա ժողովրդի վստահությունը վայելող գործունակ կառավարություն, այնուհետև նրանց հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ, ստորագրել օրինական փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ողջ աշխարհում և կլինեն հուսալի ու կայուն», – ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նախկինում բազմիցս հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահի իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ երկրում պետք է ընտրություններ անցկացվեին դեռ 2024 թ. մայիսին։ Սակայն Վոլոդիմիր Զելենսկին նախագահական ընտրությունները հետաձգել է երկրում Ռուսաստանի հետ ընթացող հակամարտության պայմաններում սահմանված ռազմական դրության պատճառով։

Reuters-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը, մեկնաբանելով Ուկրաինայում ժամանակավոր վարչակազմ ստեղծելու Պուտինի առաջարկը, ասել է, որ Ուկրաինայում կառավարումը որոշվում է երկրի սահմանադրությամբ և ժողովրդի կողմից։

Նավաստիների հետ հանդիպման ժամանակ Պուտինը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները՝ ուղիղ բանակցություններ վարելու Ռուսաստանի հետ, ցույց են տալիս, որ նա ցանկանում է խաղաղություն հաստատել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վահան Քերոբյանը ձերբակալվել է

«Եթե Հայաստանը որոշում չկայացնի միջանցքի բացման վերաբերյալ, Ադրբեջանն ուժի կիրառմամբ կմաքրի այդ տարածքը»․ ադրբեջանցի պատգամավոր

Կառավարության կողմից ուժային կոմիտե ստեղծելու գործընթացն այս պահին սառեցված է․ «Ժողովուրդ»

Կադաստրի կոմիտեն առաջարկում է ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները

3000-ամյա համալիրը, պարզվում է, տիեզերքի քարտեզ է

Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան

Իրանն ԱՄՆ-ին խնդրում է հանել պատժամիջոցները

Ղազախստանը միացել է Աբրահամյան համաձայնագրերին. Թրամփ

Ուզբեկստանը և Միացյալ Նահանգները հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել

Tesla-ի՝ 1 տրլն դոլար փոխհատուցման փաթեթը հավանության է արժանացել բաժնետերերի կողմից

Bentley-ն կառուցում է էլեկտրական սեդան PPE ճարտարապետության հիման վրա. բացահայտվել են առաջին մանրամասները

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին

Ալիև. Ադրբեջանական բանակը անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցը ընտրվեց 2 ամիս տնային կալանքը