Ինչպես են դանակահարել ու սպանել 19-ամյա երիտասարդին. Տեսանյութ
Հոկտեմբերի 22, 2025

Ինչպես են դանակահարել ու սպանել 19-ամյա երիտասարդին. Տեսանյութ

Հունիսի 10-ին՝ 01.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ:

Պարզվել էր, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել էին իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել էր մյուս երկուսին:

Շտապօգնության խումբը «կրծքավանդակի արնահոսող թափանցող վերք» ախտորոշմամբ արնաշաղախ երիտասարդին տեղափոխել էր 1-ին համալսարանական հիվանդանոց:

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում հաշվառված 19-ամյա երիտասարդի վիճակը ծանր էր:

Շտապօգնության մեկ այլ խումբ նույն տեղից, դարձյալ` կտրած-ծակած վերքով, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել Գավառ քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդի: Վեճի երրորդ մասնակիցը չկար:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ու մինչ իրավապահները ձեռնարկում էին դանակահարողին հայտնաբերելու միջոցներ, ժամը 2.50-ին հիվանդանոցից հայտնել էին, որ 19-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Այսօր հրապարակվել է դանակահարության տեսագրությունը: 

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 23:39

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի համար տարանցիկ սահմանափակումների վերացումը կօգնի վերականգնել վստահությունը. Ադրբեջանի վարչապետ

Եվրոպական երկրները Ուկրաինայի հետ հրադադարի նոր առաջարկ են մշակում

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Լուվրից գողացված թանկարժեք զարդերը գնահատել են 88 միլիոն եվրո

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ Բուդապեշտում հանդիպման մասին կհայտնի երկու օրից

Լուվրի տնօրենը կողոպուտից հետո հրաժարական է տվել, սակայն այն մերժվել է

Պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ-ի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան․ Փաշինյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփին ներկայացնելու է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերшզմը դադարեցնելու ծրագիրը

Թրամփը եռօրյա այցով կմեկնի Ճապոնիա

Ուկրաինայում Ռուսաստանի հարձակման հետևանքով 6 մարդ վիրավորվել է, 17-ը՝ զոհվել. Զելենսկի

Իմ գնահատանքն եմ արտահայտում Ադրբեջանի նախագահին այս քայլի առիթով. Փաշինյան

Horizon Zero Dawn տեսախաղի էկրանավորումը կթողարկվի 2027 թվականին

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն