Պուտինն Ալիևին հստակ բացատրել է ՌԴ–ի երկնքում «Azal»–ի ինքնաթիռի կործանման հանգամանքները
Նոյեմբերի 29, 2025

Պուտինն Ալիևին հստակ բացատրել է ՌԴ–ի երկնքում «Azal»–ի ինքնաթիռի կործանման հանգամանքները

By Հոկտեմբերի 09, 2025 33

Սա ղեկավարների առաջին հանդիպումն է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առաջացած լարվածությունից հետո: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է հանդիպումը սկսել ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված իրավիճակը քննարկելով։

Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ ինքն Ալիևից ներողություն է խնդրել այն բանի համար, որ «Azal» ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը տեղի է ունեցել Ռուսաստանի երկնքում, և կրկին անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Նա նշել է, որ ավիավթարի պատճառներից մեկը երկնքում 3 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի առկայությունն է եղել: 

Պուտինն Ալիևին ասել է, որ ինքնաթիռն ամենայն հավանականությամբ վնասվել է բեկորներից, ոչ թե հրթիռի խոցող տարրերից: Ռուսաստանի ՀՕՊ համակարգի կողմից արձակված երկու հրթիռներն ուղիղ հարված չեն հասցրել ինքնաթիռին, այլ պայթել են մի քանի մետր հեռու։

Նրա խոսքով՝ ինքնաթիռի կործանման պատճառները պարզ են դարձել տեղի ունեցածի մանրակրկիտ վերլուծությունից հետո։ Ինքնաթիռի անձնակազմին առաջարկվել է վայրէջք կատարել Մախաչկալայում, սակայն նրանք որոշել են գնալ բազավորման օդանավակայան։

«Ռուսաստանը կտա բոլոր պաշտոնատար անձանց գործողությունների իրավական գնահատականը և անհրաժեշտ ամեն ինչ կանի ինքնաթիռի կործանման հետ կապված փոխհատուցումների մասով»,– ասել է ՌԴ նախագահը:

Ալիևը Պուտինին շնորհակալություն է հայտնել տեղեկություններ տրամադրելու համար և հավելել` չի կասկածում, որ հետաքննությունը, որի ընթացքն անձամբ վերահսկում է Ռուսաստանի նախագահը, օբյեկտիվորեն կբացահայտի վթարի պատճառները:

Հիշեցնենք` ադրբեջանական «Azal» ավիաընկերության «Embraer 190» ուղևորատար ինքնաթիռը, որը Բաքվից մեկնել էր Գրոզնի, 2024 թվականի դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր Ռուսաստանից, Ադրբեջանից ու Ղրղզստանից և անձնակազմի 5 անդամ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպես «գեյ» ոչխարները «նվաճեցին» Նյու Յորքի նորաձևության ցուցադրությունը

ՌԴ-ում աշխատող ռուսաստանցիների և ԵԱՏՄ քաղաքացիների եկամտահարկը կհավասարեցվի

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզա ստացած քաղաքացիներին

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում

Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է զբաղեցնել Երմակի պաշտոնը

Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը. ՔԿ

Նարիշկինն Ուկրաինայի հարցով հանդիպումներ է անցկացրել Անկարայում. Ֆիդան

Կրակոցներ՝ Երևանում․ հոսպիտալացվել է քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը

Լուվրի տոմսերը ԵՄ-ից դուրս գտնվող զբոսաշրջիկների համար կբարձրանան 45%-ով

Սուր շնչառական վարակների աճ է գրանցվել. վարակվածների 80%-ը երեխաներն են

Կրեմլում ավարտվեցին Պուտինի և Օրբանի բանակցությունները. նրանց հանդիպումը տևեց մոտ չորս ժամ

Գաբալայում հանդիպել են Գրիգորյանն ու Մուստաֆաեւը. Ի՞նչ են պայմանավորվել