Մեծ համոզմունք ունեմ՝ 2026–ին ժողովուրդը մեզ տված մանդատը երկարացնելու է. Փաշինյան
Նոյեմբերի 29, 2025

Մեծ համոզմունք ունեմ՝ 2026–ին ժողովուրդը մեզ տված մանդատը երկարացնելու է. Փաշինյան

By Սեպտեմբերի 29, 2025 40

Հիմա արդեն շուտով հոկտեմբերն է, իսկ եկող տարվա հունիսին ընտրություններ են լինելու, ի՞նչ արտահերթ ընտրությունների մասին կարող է խոսք լինել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արտահերթ ընտրությունների թեման ՔՊ–ում քննարկվել ու մերժվել է։ 

Անդրադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, նա ասաց. «Հույս ունեմ՝ իմ ասածը առոգանդ չի հնչի, բայց ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է, որովհետև այս քաղաքականությունը, խաղաղության օրակարգը, որ մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։ 

ՔՊ կուսակցության համագումարում ես իմ ելույթում ասեցի, որ 2021 թվականի նախընտրական պրոցես, մենք մտել ենք ստանդարտ երրորդ Հանրապետությանը հատուկ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով։ ՔՊ դաշնակցական նախընտրական ծրագիրը գրել ենք, մտել ենք նախընտրական քարոզարշավի մեջ, բայց հընթացս ժողովուրդը այդ տրամաբանությունը փոխել է։ Մեր մոտ չկա ինստիտուտ ընտրություններից հետո նախընտրական ծրագիրը փոխել, բայց նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տեղի է ունեցել մի բան, ամբողջ քաղաքական նարատիվի և ընկալման ռազմավարության փոփոխություն է տեղի ունեցել, ինչը արտահայտված է կառավարության ծրագրում։ ԱՅնտեղ գրված է, որ ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է»,– հայտարարեց Փաշինյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպես «գեյ» ոչխարները «նվաճեցին» Նյու Յորքի նորաձևության ցուցադրությունը

ՌԴ-ում աշխատող ռուսաստանցիների և ԵԱՏՄ քաղաքացիների եկամտահարկը կհավասարեցվի

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզա ստացած քաղաքացիներին

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում

Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է զբաղեցնել Երմակի պաշտոնը

Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը. ՔԿ

Նարիշկինն Ուկրաինայի հարցով հանդիպումներ է անցկացրել Անկարայում. Ֆիդան

Կրակոցներ՝ Երևանում․ հոսպիտալացվել է քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը

Լուվրի տոմսերը ԵՄ-ից դուրս գտնվող զբոսաշրջիկների համար կբարձրանան 45%-ով

Սուր շնչառական վարակների աճ է գրանցվել. վարակվածների 80%-ը երեխաներն են

Կրեմլում ավարտվեցին Պուտինի և Օրբանի բանակցությունները. նրանց հանդիպումը տևեց մոտ չորս ժամ

Գաբալայում հանդիպել են Գրիգորյանն ու Մուստաֆաեւը. Ի՞նչ են պայմանավորվել