Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց,որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կnնֆլիկտային խոսույթ»․ Շարմազանով
Նոյեմբերի 29, 2025

Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց,որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կnնֆլիկտային խոսույթ»․ Շարմազանով

By Սեպտեմբերի 28, 2025 31

Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց,որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանության։

ՄԱԿ-ում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթը լի էր հակասություններիվ։

Արձանագրենք,որ ելույթուն խոսք անգամ չկար Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ օկուպացիայի մասին։

Չկար պահանջ Բաքվի բանտերում ապօրինաբար գտնվող հայորդիների անհապաղ ազատման վերաբերյալ։

Ամբողջ ելույթը լի էր «խաղաղություն է հաստատված» եզրույթով։

Սակայն անմիջապես դրանից հետո նույն Փաշինյանն է արձանագրում,որ «խաղաղուլյունն իր հետ բերում է հարցեր ու շարունակաբար հարցեր»։

Քանի՞ կոպեկ արժե այն «խաղաղությունը»,որը նորանոր հարցեր է բերում։

Ինչպե՞ս ասում են ՝ եթե համաձայնեցված չէ ամեն ինչ,ուրեմն ոչինչ համաձայնեցված

չէ։

Փաստացի Փաշինյանն է ընդունում,որ խոստացված խաղաղության հասնելու գործում կան բազմաթիվ հարցեր։

Հենց Փաշինյանն է արձանագրում,որ օգոստիսի 8 -ից հետո էլ Ալիեւը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

Ավելին.հենց Փաշինյանն է նշում,որ Ալիեւի նման խոսույթը «ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ-ից »ու «կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»։

Հարց Փաշինյանին.

Եթե «կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում», էլ ի՞նչ խաղաղության մասին ես խոսում։

Կոնֆլիկտ ու խաղաղություն բառերը հակառակ իմաստ ունեն։

Դրանից քիչ անց Փաշինյանն ասում է,որ «այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում»։

Հարց.

Եթե խաղաղությունը հաստատված է,էլ ի՞նչ խաղաղության նկատմամբ հավատի մեծացում։

Եթե հավատ չկա,ուրեմն կեղծ են քո պնդումները,թե խաղաղություն է հաստատվել։

Նյու-Յորքում Փաշինյանը զարմացած բողոքում է,որ Ալիեւը խոսում է «իբր Հայաստանի կապիտիւլյացիայի մասին»։

Հարց.

Ու՞մ եւ ումի՞ց ես բողոքում,Նիկոլ։

Դու ես Ալիեւի պահանջով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը ու Ալիեւի հետ ուղիղ բանակցում ։

Հիմա ի՞նչ ես եկել բողոքում։

Քո ու Ալիեւի միջեւ միջնորդ չկա,կա ընդամենը վկա։

Իսկ վկան կողմերին կարգի հրավիրելու գործառույթ չունի։

Թե բա ՝խաղաղությունն ինձ բավարար բերկրանք է պատճառում»։

Հարց.

Ո՞րն է բերկրանքիդ պատճառը,Նիկոլ։

Արցախի հանձնումն ու կորուստը։

Հազարավոր զոհերը։

Բաքվի բանտերում մեր եղբայրների պատանդ լինելը։

ՀՀ տարածքի օկուպացիան…

Դե Ալիեւն էլ տեսնում է,որ բերկրանքի մեջ ես ու երեւի այդ պատճառով էլ նորանոր պահանջներ է դնում՝ շարունակելով քեզ «բերկրանք պատճառել»։

Խայտառակ ելույթ էր ,Փաշինյան։

Հ.Գ. Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք,այլ՝ անկելանոց․ Գարեգին Նժդեհ»,-գրել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպես «գեյ» ոչխարները «նվաճեցին» Նյու Յորքի նորաձևության ցուցադրությունը

ՌԴ-ում աշխատող ռուսաստանցիների և ԵԱՏՄ քաղաքացիների եկամտահարկը կհավասարեցվի

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզա ստացած քաղաքացիներին

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում

Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է զբաղեցնել Երմակի պաշտոնը

Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը. ՔԿ

Նարիշկինն Ուկրաինայի հարցով հանդիպումներ է անցկացրել Անկարայում. Ֆիդան

Կրակոցներ՝ Երևանում․ հոսպիտալացվել է քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը

Լուվրի տոմսերը ԵՄ-ից դուրս գտնվող զբոսաշրջիկների համար կբարձրանան 45%-ով

Սուր շնչառական վարակների աճ է գրանցվել. վարակվածների 80%-ը երեխաներն են

Կրեմլում ավարտվեցին Պուտինի և Օրբանի բանակցությունները. նրանց հանդիպումը տևեց մոտ չորս ժամ

Գաբալայում հանդիպել են Գրիգորյանն ու Մուստաֆաեւը. Ի՞նչ են պայմանավորվել