Իրանը և ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել ատոմային էլեկտրակայաններ կառուցելու վերաբերյալ
Նոյեմբերի 29, 2025

Իրանը և ՌԴ-ն համաձայնագիր են ստորագրել ատոմային էլեկտրակայաններ կառուցելու վերաբերյալ

By Սեպտեմբերի 26, 2025 33

Իրանը և Ռուսաստանը ստորագրել են 25 միլիարդ դոլարի համաձայնագիր 4 նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել է իրանական Mehr  գործակալությունը։Համաձայնագիրը ստորագրվել է իրանական «Հորմոզ» և ռուսական «Ռոսատոմ» ընկերությունների միջև, համաձայն որի՝ Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Սիրիկ շրջանում կկառուցի երրորդ սերնդի 4 ատոմակայան։

Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» համաժողովի «Ատոմ Էքսպո 2025» ցուցահանդեսի շրջանակներում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ «Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարել Բուշերի ատոմային էլեկտրակայանից ավելի մեծ էլեկտրակայանների կառուցման շուրջ»։

Նա բարձր է գնահատել Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը երկրի հարավում գտնվող Բուշերի էլեկտրակայանի կառուցման գործում՝ նշելով, որ կայանը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպես «գեյ» ոչխարները «նվաճեցին» Նյու Յորքի նորաձևության ցուցադրությունը

ՌԴ-ում աշխատող ռուսաստանցիների և ԵԱՏՄ քաղաքացիների եկամտահարկը կհավասարեցվի

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզա ստացած քաղաքացիներին

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում

Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է զբաղեցնել Երմակի պաշտոնը

Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը. ՔԿ

Նարիշկինն Ուկրաինայի հարցով հանդիպումներ է անցկացրել Անկարայում. Ֆիդան

Կրակոցներ՝ Երևանում․ հոսպիտալացվել է քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը

Լուվրի տոմսերը ԵՄ-ից դուրս գտնվող զբոսաշրջիկների համար կբարձրանան 45%-ով

Սուր շնչառական վարակների աճ է գրանցվել. վարակվածների 80%-ը երեխաներն են

Կրեմլում ավարտվեցին Պուտինի և Օրբանի բանակցությունները. նրանց հանդիպումը տևեց մոտ չորս ժամ

Գաբալայում հանդիպել են Գրիգորյանն ու Մուստաֆաեւը. Ի՞նչ են պայմանավորվել