Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Պաղեստինի համար դոնորների խումբ ստեղծելու պլանի մասին
Նոյեմբերի 29, 2025

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Պաղեստինի համար դոնորների խումբ ստեղծելու պլանի մասին

By Սեպտեմբերի 23, 2025 32

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Պաղեստինին և Գազայի վերակառուցմանն աջակցելու համար դոնորների խումբ ստեղծելու մտադրության մասին։ 

«Քանի որ պաղեստինյան վարչակազմի գոյատևումը բախտախաղի է դրված, մենք բոլորս պետք է ավելին անենք։ Հենց այդ պատճառով մենք կստեղծենք Պաղեստինի համար դոնորների խումբ։ Ցանկացած ապագա պաղեստինյան պետություն պետք է կենսունակ լինի նաև տնտեսական տեսակետից»,-ասել է ֆոն դեր Լայենը՝ Նյու Յորքում հանդես գալով պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման և երկու պետությունների մասին որոշման իրականացմանը նվիրված միջազգային խորհրդաժողովում։  

Նրա խոսքով՝ Եվրամիությունը Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր աննախադեպ օգնություն է ցուցաբերել պաղեստինյան վարչակազմին՝ հատկացնելով 1,6 միլիարդ եվրոյի փաթեթ, սակայն հիմա դա բավարար չէ։

«Մենք՝ եվրոպացիներս, հատուկ գործիքակազմ կստեղծենք Գազայի վերակառուցման համար՝ համակարգելով ջանքերը այլ դոնորների հետ։ Գազան պետք է վերականգնվի։ Պաղեստինյան տնտեսությունը պետք է վերածնվի։ Եվ ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ միանալ այս նպատակին հասնելու ջանքերին», – հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպես «գեյ» ոչխարները «նվաճեցին» Նյու Յորքի նորաձևության ցուցադրությունը

ՌԴ-ում աշխատող ռուսաստանցիների և ԵԱՏՄ քաղաքացիների եկամտահարկը կհավասարեցվի

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզա ստացած քաղաքացիներին

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում

Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է զբաղեցնել Երմակի պաշտոնը

Հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը. ՔԿ

Նարիշկինն Ուկրաինայի հարցով հանդիպումներ է անցկացրել Անկարայում. Ֆիդան

Կրակոցներ՝ Երևանում․ հոսպիտալացվել է քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը

Լուվրի տոմսերը ԵՄ-ից դուրս գտնվող զբոսաշրջիկների համար կբարձրանան 45%-ով

Սուր շնչառական վարակների աճ է գրանցվել. վարակվածների 80%-ը երեխաներն են

Կրեմլում ավարտվեցին Պուտինի և Օրբանի բանակցությունները. նրանց հանդիպումը տևեց մոտ չորս ժամ

Գաբալայում հանդիպել են Գրիգորյանն ու Մուստաֆաեւը. Ի՞նչ են պայմանավորվել