Սիրիայում դրուզների կոտորած է սկսվել, Իսրայելի դրուզ համայնքն ընդվզում է
Սեպտեմբերի 10, 2025

Սիրիայում դրուզների կոտորած է սկսվել, Իսրայելի դրուզ համայնքն ընդվզում է

By Հուլիսի 16, 2025 46

Սիրիայի հարավում զանգվածային զինված բախումների մասին մտահոգիչ հաղորդագրությունների ֆոնին, որտեղ, ականատեսների և մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների վկայությամբ, կառավարական ուժերը կոտորում են դրուզ բնակչությանը, Իսրայելում աճում է տեղի դրուզ համայնքի վրդովմունքը։

Իսրայելա-դրուզական կենտրոնի նախագահ դոկտոր Ամիր Հանիֆսը կոչ է արել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացին անհապաղ միջամտել և կանխել հետագա արյունահեղությունը։

«Ես կոչ եմ անում պաշտպանության նախարարին պաշտպանել Սիրիայում մեր դրուզ եղբայրներին»,- ասել է նա։ «Յուրաքանչյուր դրուզ, որը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում, պատրաստ կլինի գրանցվել այս առաքելությանը։ Մենք խոսում ենք հազարավոր կամավորների մասին, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց ընտանիքներին և սիրելիներին։ Թե՞ պետությունն իսկապես մեր կարիքն ունի միայն այն պատերազմների դեպքում, որոնք ազդում են միայն հրեական բնակչության վրա»,- տարակուսել է Հանիֆսը։

Հանիֆսը նաև նշել է, որ Սիրիայում իրավիճակը սրվում է, և դրուզ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր արդեն տեղի են ունենում Իսրայելի հյուսիսում։ Նրա խոսքով՝ ներկայիս սրացումը ոչ միայն մարդասիրական աղետ է, այլև բարոյական պատասխանատվության հարց։

«Իրավիճակը չափազանց լարված է, - ընդգծել է նա,- մարդիկ համակված են զայրույթով և հուսահատությամբ։ Շատերը չեն գիտակցում, որ Սիրիայի հարավում տեղի ունեցողը ուղղակիորեն կապված է մեր Իսրայել պետության հետ. սիրիական ռեժիմը տեղի դրուզներին համարում է Իսրայելի դաշնակիցներ, և դա նրանց դարձնում է թիրախ։ Այս կապի ըմբռնումը պետք է հանգեցնի բոլոր հնարավոր ռեսուրսների անհապաղ մոբիլիզացմանը՝ կոտորածը կանխելու համար»։

Դոկտոր Հանիֆսը դիմել է Նեթանյահուի կառավարությանը՝ առաջարկելով թույլ տալ իսրայելցի դրուզներին գործել անկախ, եթե պետությունը հրաժարվի միջամտելուց։

«Եթե Իսրայելը չի մտադիրվում գործողություններ ձեռնարկել, թույլ տվեք մեզ ինքներս պաշտպանել մեր հայրենակիցներին։ Մենք չենք մտադիր անտարբեր մնալ և թույլ չենք տա, որ մեր եղբայրները շարունակեն սպանվել։ Զորակոչեք բոլոր դրուզ պահեստազորայիններին, զինեք նրանց, ապահովեք պաշտպանիչ սարքավորումներով։ Ինչո՞ւ ենք մենք տասնամյակներ շարունակ ծառայել [Իսրայելի պաշտպանության բանակում], եթե հիմա մեզ զրկում են մեր ժողովրդի առջև մեր պարտականությունը կատարելու հնարավորությունից։ Եթե Իսրայել պետության և դրուզների միջև դաշինքը արյան դաշինք է, ապա այն չի կարող ընտրողաբար գործել, միայն այն դեպքում, երբ հրեաները մասնակցում են պատերազմին։ Սա անարդար է և վիրավորական»,- ասել է Հանիֆսը։

Եզրափակելով՝ Իսրայելա-դրուզական կենտրոնի նախագահը խորը վրդովմունք հայտնել է տեղի ունեցողի և այն անտարբերության վերաբերյալ, որով, նրա կարծիքով, Իսրայելի իշխանություններն արձագանքում են ողբերգությանը։

«Ես հասկանում եմ, որ իմ խոսքերը կարող են կոշտ թվալ, բայց ինչ-որ մեկը պետք է վերջապես բացի նրանց աչքերը», - ասել է Ամիր Հանիֆսը։ «Մեր ժողովուրդն սպանվում է անպաշտպան կենդանիների պես, և այլևս հնարավոր չէ լռել»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան

Վրաստանն ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին․ Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար

Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ

Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել. Սանոսյան

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

Նեպալում ցուցարարները հրդեհել են նաև նախագահի նստավայրը

Իսրայելը Դոհայում հարձակվել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարվածելով բնակելի շենքերին. Կատարի ԱԳՆ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Իռլանդիայի դեմ

Ժամանակ չունեմ. Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին