Բաքուն Թեհրանից պահանջել է «հանդարտեցնել» Երևանում իր դեսպանին
Օգոստոսի 24, 2025

Բաքուն Թեհրանից պահանջել է «հանդարտեցնել» Երևանում իր դեսպանին

By Հունիսի 28, 2025 50

Ադրբեջանի ԱԳՆ-ն մերժել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի անհիմն և սադրիչ հայտարարությունները Իրանի դեմ Ադրբեջանի տարածքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԶԼՄ-ն։

«Այդ հավակնությունները խաթարում են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու վրա։ Իրանի նախագահի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի, ինչպես նաև ԱԳ նախարարի՝ իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի լույսի ներքո Իրանի դեսպանի հայտարարությունները գնահատում ենք որպես ակնհայտ սադրանք:

Ադրբեջանը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, թե իր օդային տարածքը կամ տարածքն օգտագործվում է որևէ պետության կողմից հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Նման մեղադրանքներն անհիմն են, և չկա որևէ հավաստի ապացույց, որը կհաստատի դա։ Մենք ակնկալում ենք, որ Իրանը թույլ չի տա մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլեր, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքների նկատմամբ, որը պարբերաբար հայամետ դիրքորոշում է ցուցաբերում, այլ ոչ թե ներկայացնում է իր երկիրը», - ասված է հաղորդագրության մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին

Պուտինը 4-օրյա այցով կմեկնի Չինաստան

Պայթյուն՝ Մոսկվայի Կենտրոնական մանկական հանրախանութում. կա 1 զոհ, 3 տուժած

Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Թրամփի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Կիև

Զելենսկին պայմաններ է առաջադրել Պուտինի հետ հանդիպման համար․ Լավրով

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն