Հրապարակվել է ռուսաստանյան կարգավորման հուշագրի ամբողջական տեքստը
Հունիսի 06, 2025

Հրապարակվել է ռուսաստանյան կարգավորման հուշագրի ամբողջական տեքստը

Ռուսական պետական ТАСС գործակալությունը բացահայտել է ռուսական զինադադարի հուշագրի ամբողջական բովանդակությունը, որը ներկայացվել է հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում։

Ռուսաստանի կողմից հրադադարի երկու տարբերակ է առաջարկվել՝

Առաջինը ենթադրում է ուկրաինական ուժերի դուրսբերում Դոնբասից, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքներից: Նրանք պետք է դուրս բերվեն ռուսական սահմաններից կողմերի համաձայնեցված հեռավորության վրա։ 

Երկրորդը (կոչվում է «փաթեթային առաջարկ») նախատեսում է զորքերի վերատեղակայման արգելք, մոբիլիզացիայի և Կիևին օտարերկրյա ռազմական օգնության մատակարարման դադարեցում, զորացրման սկիզբ և երրորդ երկրների ռազմական ներկայության բացառում։ Պետք է երաշխավորված լինի նաև Ուկրաինայի հրաժարումը Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ ուղղված «դիվերսիոն և քայքայիչ գործողություններից»։

Բացի այդ, պետք է ստեղծվի հրադադարի ռեժիմի մշտադիտարկման և վերահսկողության երկկողմ կենտրոն։ Կողմերը պետք է իրականացնեն «քաղբանտարկյալների» փոխադարձ համաներում և ազատ արձակեն կալանավորված քաղաքացիական անձանց։ Բացի այդ, Ուկրաինայում պետք է հանվի ռազմական դրությունը, իսկ իշխանությունները պետք է նշանակեն Գերագույն Ռադայի նախագահի ու պատգամավորների ընտրությունների ժամկետները։ Ընտրությունները պետք է անցկացվեն ռազմական դրությունը վերացնելուց ոչ ուշ, քան 100 օր հետո։

Հուշագրի մյուս դրույթները սահմանում են՝

Ուկրաինայի չեզոքությունը և ռազմական դաշինքներին միանալու նրա հրաժարումը, այլ պետությունների կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական գործունեության արգելք, երկրի ոչ միջուկային կարգավիճակի ա և Ուկրաինայի զինված ուժերում առավելագույն թվով զորքերի ամրագրում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում և մի շարք այլ կետեր: 

Rate this item
(0 votes)

Լրահոս