Իրանը Օմանում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ փորձել է մեղմացնել Վաշինգտոնի պատժամիջոցները՝ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նոր գործարքի շրջանակներում իրանցի պաշտոնյաները Վաշինգտոնից պահանջում են չեղարկել Իրանի միջուկային հատվածի սահմանափակումները, որոնք խաթարել են տնտեսությունը, գրում է թերթը։ Թեհրանը ցանկանում է հասանելիություն ունենալ արտերկրում սառեցված միլիարդավոր դոլարներին և նաև պնդում է, որ Միացյալ Նահանգները դադարեցնի ճնշումը չինական նավթի գնորդների վրա: Դրա դիմաց Իրանը պատրաստ կլինի վերադառնալ ուրանի հարստացման մակարդակին, որը նախատեսված է 2015 թվականի Վիեննայի միջուկային համաձայնագրով, թերթին ասել են իրանցի և եվրոպացի պաշտոնյաները։ |