«Հրապարակ». Շիրակի և Սյունիքի դատարաններում քաոսային վիճակ է
Ապրիլի 13, 2025

«Հրապարակ». Շիրակի և Սյունիքի դատարաններում քաոսային վիճակ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակ եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում, կարելի է ասել, քաոսային իրավիճակ է։ Բանն այն է, որ այս դատարաններ Երեւանից գործուղված դատավորները մեկ տարի աշխատում են եւ կրկին ետ գալիս Երեւան։ Արդյունքում՝ իրենց վարույթներում քննվող գործերը մնում են կիսատ, դրանք մակագրվում են նոր դատավորների եւ քննությունը սկսվում է զրոյից։ Այստեղ ավելի շատ տուժում են ամբաստանյալները, հայցվորները, որոնք տարիներով դատական ակտ չեն ունենում։

Մենք տեղեկացանք, որ նման իրավիճակում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի քրգործը։ Նա արդեն 4-5-րդ դատավորն է փոխում։ 

«Նոր դատավոր ունենք՝ Արթուր Ոսկանյանն է՝ Արմավիրի դատարանից է եկել, դեռ մեկ նիստ է եղել։ Այս իրավիճակը սովորական երեւույթ է դարձել, Դատավորներին բաշխում են, որոշ ժամանակ աշխատում են, հետո ուղարկում Երեւանի նստավայր, դրանով պայմանավորված էլ ամեն անգամ գործը սկզբից է սկսվում։ Իմ վարույթում այդպիսի տասնյակի հասնող գործեր կան, որոնք Սյունիքի ու Շիրակի դատարաննեում են քննվում»,-այս մասին մեզ ասաց Կարեն Պողոսյանի պաշտպան Յուրա Ավայանը՝ հույս հայտնելով, որ գոնե այս անգամ գործը ավարտին կհասցվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Լրահոս