ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկվելու է միայն միջուկային դոսյեն. Իրանի ԱԳՆ
Ապրիլի 12, 2025

ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկվելու է միայն միջուկային դոսյեն. Իրանի ԱԳՆ

Օմանում՝ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն անուղղակի բանակցություններում քննարկելու են միայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Բանակցություններն անուղղակի են և վերաբերելու են միայն միջուկային դոսյեին, իսկ հիմնական հարցերի մեծամասնությունը հստակեցվելու է խորհրդակցությունների ընթացքում»,- Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նշել է Արաղչին՝ հավելելով, որ իրանական պատվիրակության կազմում ընդգրկված են այդ թեմայով բանակցություններ վարելու փորձ ունեցող փորձագետներ։

Rate this item
(0 votes)

Լրահոս