Իտալական Prada նորաձեւության տունը 1,4 միլիարդ դոլարով Capri Holdings-ից ձեռք կբերի Versace ապրանքանիշը, ասվում է Capri Holdings-ի մամուլի հաղորդագրության մեջ։
«Capri Holdings Limited-ը՝ շքեղ նորաձեւության համաշխարհային խումբն այսօր հայտարարեց, որ վերջնական համաձայնագիր է կնքել՝ Versace-ն 1,375 միլիարդ դոլարով Prada SpA-ին վաճառելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ակնկալվում է, որ վաճառքը կավարտվի տարվա երկրորդ կեսին։
Capri Holdings-ը Versace ապրանքանիշի սեփականատերն է 2018 թվականից։