«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է․ Ալիևի հատուկ ներկայացուցիչ
Ապրիլի 12, 2025

«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է․ Ալիևի հատուկ ներկայացուցիչ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է դիտվել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ․

«Այս միջանցքը պաշտոնական Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացի տարրերից մեկն է։

Զանգեզուրի միջանցքը, իր զուտ առևտրային նշանակությունից դուրս, կարծում եմ, կարող է նաև դիտվել որպես տարածաշրջանում վստահության ամրապնդման կարևոր միջոց, քանի որ այն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է»,- նշել է Ամիրբեկովը։

Rate this item
(0 votes)

Լրահոս