Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում է
Ապրիլի 12, 2025

Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում է

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 12-ին, Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։

Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթեց իտալացի Նիկոլոս Կախելաշվիլիին և դուրս եկավ 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակիչ գոտեմարտերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 18։45-ին։ Մրցակիցը կլինի բուլղարացի Միլովը։

Rate this item
(0 votes)

Լրահոս