Ուկրաինայի կառավարության կողմից 113 մլն գրիվենի (2,7 մլն դոլար) հատկացումը խորհրդատուներին՝ ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի նախապատրաստման համար, գողություն է: Այս մասին Telegram-ալիքում հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, գրում է Gazeta-ն
Նա նշել է, որ Ուկրաինայի արդարադատության նախարարության և ԱԳՆ-ի կազմում կան միջազգային իրավական հարաբերությունների և պայմանագրերի վարչություններ, որոնց պարտականությունների մեջ է մտնում նման փաստաթղթերի պատրաստումը:
«Այսինքն՝ առկա է իրավաբանների միջոցով պետական միջոցների հափշտակման սխեմա, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձգձգելու գործիք։ Զելենսկին կրկին փորձում է «քցել» Թրամփին և ևս մի քանի միլիոն դոլար վաստակել», - ասվում է հաղորդագրության մեջ: