«Ադրբեջանը խստորեն դատապարտում է ԵԽԽՎ նախագահ Ռուսոպուլոսի՝ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Ադրբեջանի ղեկավարին վիրավորելը, նրան «բռնապետ» անվանելը միանգամայն անընդունելի է, քաղաքական տգիտության դրսևորում, էթիկայի պակաս»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը։
Նա նաև տեղեկացրել է, որ Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում, նրա հետ միասին՝ ԵԽԽՎ 76 անդամներ, ովքեր պաշտպանել են ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու նախաձեռնությունը։