Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Անթալիայի միջազգային օդանավակայանում Ալիևին և կնոջը դիմավորել են նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ ֆորումի մասնակիցների թվում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: