Իրանն սպառնացել է վտարել ԱԷՄԳ տեսուչներին
Ապրիլի 13, 2025

Իրանն սպառնացել է վտարել ԱԷՄԳ տեսուչներին

Իրանը կդադարեցնի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և երկրից վտարել գործակալության բոլոր տեսուչներին, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը շարունակեն սպառնալ իսլամական հանրապետությանը ռազմական ուժով։ Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամհանին։

«Օտար երկրների կողմից շարունակվող սպառնալիքները եւ Իրանի վրա ռազմական հարձակման փորձը կարող են հանգեցնել կանխարգելիչ միջոցների կիրառմանը, ինչպիսիք են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների վտարումը եւ նրա հետ համագործակցության դադարեցումը։

Մեկ այլ միջոց կարող է լինել հարստացված [ուրանի] տեղափոխումն Իրանի ներսում անվտանգ եւ անհայտ վայրեր»,- գրել է նա X-ում՝ ավելացնելով #Թրամփ եւ #Իսրայել հեշթեգերը:

Rate this item
(0 votes)

Լրահոս