Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը․ Լևոն Ազիզյան
Ապրիլի 12, 2025

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը․ Լևոն Ազիզյան

 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չինաստանում կանխատեսվում են ուժեղ քամիներ և մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը, հակառակ դեպքում քամին կտանի՝ կանխատեսումը խոստանում է մինչև 150 կմ/ժ արագությամբ պոռթկումներ։
Նախազգուշացումը վերաբերում է երկրի հյուսիսային հատվածներին, որն ընդգրկում է Պեկինը։ Քամու պատճառով չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները, այդ թվում՝ մարդանման ռոբոտների մասնակցությամբ կիսամարաթոնը։
Հ.Գ. Տեսանյութ․ ուժեղ քամի ՉԺանգզյակուում (Հեբեյ, Չինաստան, 11/04/2025)»։

Լևոն Ազիզյան

Rate this item
(0 votes)

Լրահոս