Ստամբուլում սկսվել են ռուս-ամերիկյան գաղտնի բանակցությունները
Ապրիլի 13, 2025

Ստամբուլում սկսվել են ռուս-ամերիկյան գաղտնի բանակցությունները

Ստամբուլում տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի  ժամանակով 11։00-ին) սկսվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Դրանք տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության շենքում: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Խորհրդակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։

ԱՄՆ պետքարտուղարությունում հայտարարել էին, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը, իսկ քաղաքականության, անվտանգության և Ուկրաինայի շուրջ իրադրության հարցերը խորհրդակցությունների օրակարգում ներառված չեն։

Ռուս-ամերիկյան նախորդ խորհրդակցությունները տեղի են ունեցել Ստամբուլում փետրվարի 27-ին ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում. դրանք տևել են ավելի քան վեց ժամ։

Ինչպես նշվել է հանդիպման արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, «քննարկումներն անցել են բովանդակալից ու գործարար մթնոլորտում»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դիվանագիտական ռոք աստղը. Զախարովան՝ Լավրովի մասին

Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի իրավասու մարմիններին

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը․ Լևոն Ազիզյան

«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է․ Ալիևի հատուկ ներկայացուցիչ

Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը

Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ. Թրամփ

ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկվելու է միայն միջուկային դոսյեն. Իրանի ԱԳՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. Սպասվում են տեղումներ           

Մանրամասներ՝ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումից

Փակ հանդիպում Անթալիայում. ինչ են քննարկում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Ադրբեջանի սև ցnւցակում

«Մենք չենք վախենում ո՛չ Ալիևից, ո՛չ էլ մեկ ուրիշից, ով իրեն բռնապետի պես է պահում»․ ԵԽԽՎ նախագահ

Քելլոգը հերքել է Times-ի հոդվածը Ուկրաինան մասնատելու իր առաջարկի մասին