Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Կենտրոնական հետախուզական վարչությaն ներկայացուցչին:
Մոսկվան ազատ է արձակել ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքացի Քսենիա Կարելինային, ով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման պետական դավաճանության գործով:
ԱՄՆ-ն ազատ է արձակել Արթուր Պետրովին, ով բացի ռուսականից ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն: Նրան մեղադրել են ամերիկյան արտադրության միկրոէլեկտրոնիկա Ռուսաստանին մատակարարելու մեջ՝ շրջանցելով պատժամիջոցները։