Ուկրաինայի տարածքում «խաղաղության երաշխավորման դրոշների» ներքո օտարերկրյա միջամտությունն անթույլատրելի է։ Այս մասին Ria Novosti-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Նա ուշադրություն է հրավիրել 2014-2022 թվականներին Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության «բացասական փորձին»։ Պոլիշչուկն ասել է, որ այդ առաքելության աշխատակիցները պետք է հետևեին Մինսկի համաձայնագրերի կատարմանը, իսկ իրականում «զբաղվում էին հօգուտ Կիևի զեկույցների կեղծմամբ»:
Դիվանագետն ընդգծել է, որ նման «կեղծ խաղաղասիրության» կրկնությունն անթույլատրելի է, ինչպես նաև օտարերկրյա ներխուժումը՝ «խաղաղասիրական դրոշների» ներքո: