Փաշինյանին դուր չի գալիս Պապիկյանի՝ թիմում ունեցած բարձր ռեյտինգը․ «Հրապարակ»
Հոկտեմբերի 15, 2025

Փաշինյանին դուր չի գալիս Պապիկյանի՝ թիմում ունեցած բարձր ռեյտինգը․ «Հրապարակ»

By Սեպտեմբերի 30, 2025 15

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն արդեն քանի օր է՝ բողոքի ակցիա են անում ՊՆ-ի դիմաց՝ պահանջելով հանդիպում ԶՈՒ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի եւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Առաջին ակցիան սեպտեմբերի 27-ին էր։

Այդ օրը նրանց խոստացել էին, որ երկուշաբթի կկայանա հանդիպումը, սակայն չկայացավ։

Ամիսներ առաջ էլ նրանք ԱԺ-ի մոտ էին, ԱԺ նախագահից եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահից պահանջում էին քայլեր ձեռնարկել:

Արդյունքում մի քանի փակ լսում կայացավ։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ որոշ ՔՊ-ականներ փորձում են նրանց ողբերգության վրա ձեռքեր տաքացնել: Կասկածում են, որ սա Սուրեն Պապիկյանի դեմ է ուղղված, իսկ հետեւում ՔՊ վարչության նորընտիր անդամ Վիլեն Գաբրիելյանի անունն է հնչում։

Ասում են, թե Փաշինյանին դուր չի գալիս Պապիկյանի՝ թիմում ունեցած բարձր ռեյտինգը, որին այսքան «փչացնելուց» հետո էլ շարունակում են ՔՊ-ում սիրել-հարգել, իսկ երկրի պաշտպանության, անվտանգության համար թուքումուրն ինքն է ուտում։

Rate this item
(0 votes)

Լրահոս