Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում նրանց կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը:
Զրույցի ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս անդրադարձ է արվել:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ հաստատվել են COP17 համաժողովի ամսաթվերը։ Այն կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։
Հայաստանն ընտրվել էր COP17-ը հյուրընկալող երկիր գաղտնի քվեարկությամբ՝ 123-ից ստանալով 65 ձայն։ Ադրբեջանը ստացել էր 58 ձայն։