Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջում է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը
Օգոստոսի 27, 2025

Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջում է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

By Մայիսի 24, 2025 44

Եվրոպական հանձնաժողովը Հունգարիայից պահանջել է հետ կանչել ՀԿ-ների և լրատվամիջոցների արտասահմանյան ֆինանսավորումը սահմանափակելուն ուղղված վիճահարույց օրինագիծը՝ արտաքին միջամտության դեմ նոր քաղաքական արշավի շրջանակներում։

Քննադատները մտավախություն ունեն, որ «Հասարակական կյանքի թափանցիկություն» անվանումով օրենքի նախագիծը, որը մայիսի 13-ին ներկայացվել է խորհրդարան, Հունգարիայի կառավարությանը լայն լիազորություններ կտա մամուլը և քաղաքացիական հասարակության քննադատական կարծիքները ճնշելու համար։

Օրենքը թույլ կտա իշխանություններին ցուցակագրել արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ներն ու լրատվամիջոցները, եթե կառավարությունը դրանք սպառնալիք համարի ազգային ինքնիշխանությանը, և սառեցնել ֆինանսավորումը։ Նախատեսվում են լուրջ տուգանքներ, եթե միջոցները շարունակեն ստացվել արտասահմանյան աղբյուրներից։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը Euronews-ին հայտնել է, որ գործադիր մարմինը տեղյակ է օրինագծի մասին և ուշադիր հետևում է դրա զարգացմանը։

«Հանձնաժողովը մեծ մտահոգություններ ունի այս նախագծի վերաբերյալ։ Եթե այն ընդունվի ներկայիս տեսքով, դա կդառնա ԵՄ սկզբունքների և օրենսդրության լուրջ խախտում։ Ուստի մենք խնդրում ենք այս նախագիծը հանել օրենսդրական գործընթացից։ Մենք առանց վարանելու անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, եթե այս նախագիծն ընդունվի։ Հանձնաժողովը մեծ կարևորություն է տալիս քաղաքացիական հասարակության դերին և հավատարիմ է մնում միավորումների ազատության պաշտպանությանը և ողջ ԵՄ-ում դրանց աշխատանքի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, այդ թվում՝ ֆինանսավորման հասանելիության առումով»,- հայտարարել է զրուցակիցը։

ԵՀ ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ անցյալ տարի Եվրահանձնաժողովը դիմել է Եվրոպական միության դատարան՝ Հունգարիայի դեմ հայցով, քանի որ գտել է, որ Ինքնիշխանության հարցերով վարչության ստեղծման մասին օրենքը և դրա գործունեությունը խախտում են ԵՄ օրենսդրությունը։

Այս շաբաթ մի խումբ եվրապատգամավորներ Եվրահանձնաժողովին կոչ են արել անհապաղ սառեցնել ԵՄ կողմից Հունգարիայի ֆինանսավորումը՝  օրենքի գերակայության սկզբունքից վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության ենթադրյալ նահանջի պատճառով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հեյլի Բիբերի առանց կրծկալի կերպարը՝ լողավազանի մոտ

Քոբուլեթիում հայ երիտասարդ է ջրահեղձ եղել. նա Գառնի գյուղից էր

Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները. Ալիև

Իսրայելը սպանել է ՀԱՄԱՍ-ի անվտանգության ղեկավարին

Սամվել Կարապետյանը երրորդ նախագահի հետ միասին փրկել են ՀԷՑ-ը. Դավիթ Ղազինյան

2020 թվականի նոյեմբերին և նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում մենք ունեինք «Զանգեզուրի միջանցքը» ռազմական ճանապարհով վերցնելու հնարավորություն. Ալիև

Փեզեշքիանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ողջամիտ է. Ալիև

ԱԷՄԳ տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը. Գրոսսի

Սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությանը

Հնդկաստանից ԱՄՆ ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը կրկնապատկվել են

Ողջ հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

Իսրայելական հարձակումներից Սիրիայում զինվորականներ են զոհվել

Ալիևը Սյունիքի ճանապարհի վերաբերյալ նամակ է գրել Թրամփին երթուղին առաջ մղելու համար

ԱՄՆ-ն հույս ունի մինչև տարեվերջ հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման