Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Վեհափառ
Օգոստոսի 27, 2025

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել  Հաղթանակի և  խաղաղության տոնի առիթով.

«Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման։ Այս գիտակցությամբ են հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարօր աշխարհի հաստատման։ Այս նույն գիտակցությամբ է ազգս նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։

Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Արդ, խոնարհում բերելով մեր հերոսների անմար հիշատակի առջև՝ ներշնչվենք նրանց պայծառ օրինակով և համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով և ազգաշահ իրագործումներով։

Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և շնորհավորանքն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին:

Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարօր կյանքի համար և հայցում Բարձրյալից, որ այլևս մարդկային կյանքում տեղ չգտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներ ու արհավիրքներ։ Թող հարուցյալ Տիրոջ շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ այսօր և միշտ և հավիտյանս․ ամեն»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը և եվրոպական եռյակի երկրներն ավարտել են միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հերթական փուլը

ԱՄՆ-ն կավելացնի զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք աջակցում են Ուկրաինային

ԱՄՆ դեսպանը լիբանանցի լրագրողներին կոչ է արել իրենց «անասունի պես չպահել»

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

907-րդ ուղղման չեղարկումը Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր փուլի սկիզբ է. Բայրամով

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը, սպասվում է հանրահավաք

12500-ից ավելի էլեկտրոմոբիլ՝ 8 ամսում. քվոտայի սպառումից հետո էլ ներմուծման ծավալներն աճում են

ՀՀ-ից ՌԴ պտուղ-բանջարեղեն, ծաղիկ տեղափոխելիս պետք է պահպանել ԵԱՏՄ և ՌԴ օրենսդրության պահանջները․ ՍԱՏՄ

Արարատի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը մինչև 2026 թվականի վերջը կստորագրվի. Foreign Policy

Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հшրձшկումը չկրկնվի

Թրամփը ցանկանում է միջուկային զենքի կրճատման շուրջ բանակցություններ սկսել Ռուսաստանի և Չինաստանի հետ

Եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, ինչ թիվ, ցուցանիշ ուզում է՝ հրապարակեք․ տնտեսագետ

«Առանց փողոցային պայքարի՝ չի կարող լինել անվստահության գործընթաց»․ Սերժ Սարգսյան

Քոչարյանին հանգիստ թողեք. ավելի լավ է՝ մի ստորագրություն դնեն, քան հավերժ անիծեն այս իշխանությանը․ Սերժ Սարգսյան