Իսրայելին և Թուրքիային չի հաջողվել Ադրբեջանում համաձայնության հասնել Սիրիայի հարցով
Օգոստոսի 24, 2025

Իսրայելին և Թուրքիային չի հաջողվել Ադրբեջանում համաձայնության հասնել Սիրիայի հարցով

By Ապրիլի 11, 2025 119

Իսրայելին ու Թուրքիային չի հաջողվել համաձայնության հասնել Սիրիայում հակամարտությունը կանխելու ուղիների շուրջ բանակցությունների առաջին փուլում, որը կայացել է Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Israel Radar-ը:

Այս մասին հաղորդել է նաև Իսրայելի պետական ​​Kan News հեռուստառադիոընկերությունը։

Նշվում է, որ բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում թուրքական և իսրայելական կողմերի միջև հակամարտությունը կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի նշվում է ապրիլի 12-ից 19-ը:

Լրատվամիջոցը նաև նշում է, որ Թուրքիան Ադրբեջան մեկնող Իսրայելի բանակցողների ինքնաթիռին թույլ չի տվել անցնել իր երկրի օդային տարածքով, որի պատճառով այն ստիպված է եղել թռչել Սև ծովի վրայով։

Ապրիլի 10-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է, որ Ադրբեջանում Թուրքիայի ներկայացուցիչների հետ ապրիլի 9-ին ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել։

Նեթանյահուի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «կարևոր բանակցությունները հյուրընկալելու համար» և հավելել, որ հանդիպման ընթացքում «յուրաքանչյուր կողմ ներկայացրել է իր շահերը տարածաշրջանում և համաձայնել է շարունակել երկխոսության ուղին՝ անվտանգությունը և կայունությունը պահպանելու համար»։

Իսրայելցի պաշտոնյայի խոսքով, որի անունը չի նշվում, Իսրայելը «միանշանակ հասկացրել է, որ Սիրիայում օտար ուժերի տեղակայման ցանկացած փոփոխություն, մասնավորապես՝ Պալմիրայի (Թադմուր) տարածքում թուրքական բազաների ստեղծումը, կարմիր գիծ է»։

Պաշտոնյան հավելել է, որ նման գործողությունների կանխումը «Դամասկոսի կառավարության պարտականությունն է:

Ցանկացած գործողություն, որը վտանգում է Իսրայելին, սպառնում է (Սիրիայի նախագահ Ահմեդ) աշ-Շարաայի իշխանությանը»:

Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են Գազայի հատվածում 2023 թվականին սկսված հակամարտության սրման ֆոնին և էլ ավելի են լարվել 2024 թվականի վերջին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները