Ավարտել է Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր ադամանդի հատման աշխատանքները
Օգոստոսի 24, 2025

Ավարտել է Ռուսաստանի պատմության մեջ ամենախոշոր ադամանդի հատման աշխատանքները

By Ապրիլի 04, 2025 102

Ալմաստ արդյունահանող ռուսական «Ալռոսա» ընկերությունն ավարտել է երկրի պատմության մեջ ամենախոշոր ադամանդի հատման աշխատանքները: Հազվագյուտ Vivid Yellow գույնի ադամանդի քաշը կազմում է ավելի քան 100 կարատ. ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ադամանդը ստացել է «Նոր արև» անվանումը՝ որպես գերխոշոր ալմաստի զարմանալի պատմության արտացոլում։ Այն ընկերության կողմից արդյունահանվել է Էբելե արկտիկական ցրված հանքավայրում:

Այս բնական հանքանյութը, որը ծնվել է մոտ 1 միլիարդ տարի առաջ՝ երկրի խորքում բարձր ջերմաստիճանի և ճնշման ազդեցության տակ, արևի լույս է տեսել մոլորակի վրա մարդու հայտնվելուց շատ առաջ: Այն հայտնաբերվել է Յակուտիայի հին գետի հունի ավազների մեջ։

«Նոր արև»-ի ստեղծման վրա աշխատել է երկրի լավագույն 15 մասնագետից բաղկացած թիմը, որն ունի ավելի քան 30 տարվա փորձ: Այս գլուխգործոցի վրա աշխատանքը տևել է ավելի քան 2 տարի: Այն վերջին տարիներին թանկարժեք քարերի արդյունաբերության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է, որն ընդգծում է Ռուսաստանի բարձր կարգավիճակը համաշխարհային ադամանդագործության ոլորտում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները