Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել
Նոյեմբերի 07, 2025

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 27-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել էր Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էր քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:

Ըստ միջնորդագրի՝ Տարոն Մարգարյանը քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով օրինականացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7000 քառակուսի մետր հողատարածք:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Եթե Հայաստանը որոշում չկայացնի միջանցքի բացման վերաբերյալ, Ադրբեջանն ուժի կիրառմամբ կմաքրի այդ տարածքը»․ ադրբեջանցի պատգամավոր

Կառավարության կողմից ուժային կոմիտե ստեղծելու գործընթացն այս պահին սառեցված է․ «Ժողովուրդ»

Կադաստրի կոմիտեն առաջարկում է ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները

3000-ամյա համալիրը, պարզվում է, տիեզերքի քարտեզ է

Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան

Իրանն ԱՄՆ-ին խնդրում է հանել պատժամիջոցները

Ղազախստանը միացել է Աբրահամյան համաձայնագրերին. Թրամփ

Ուզբեկստանը և Միացյալ Նահանգները հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել

Tesla-ի՝ 1 տրլն դոլար փոխհատուցման փաթեթը հավանության է արժանացել բաժնետերերի կողմից

Bentley-ն կառուցում է էլեկտրական սեդան PPE ճարտարապետության հիման վրա. բացահայտվել են առաջին մանրամասները

Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին

Ալիև. Ադրբեջանական բանակը անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոցը ընտրվեց 2 ամիս տնային կալանքը

ԱՄՆ վարչակազմը Եվրոպային կոչ է արել արագորեն հրաժարվել ռուսական գազից