Մենք պատրաստ ենք ստորագրել օգտակար հանածոների մասին համաձայնագիրը. Զելենսկի
Օգոստոսի 26, 2025

Մենք պատրաստ ենք ստորագրել օգտակար հանածոների մասին համաձայնագիրը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ի հետ կնքել հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը, որի ստորագրումը հետաձգվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած թեժ վիճաբանությունից հետո։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը պատրաստ է։ Այն պատրաստ չէր, կային մի քանի տարբերակներ, բայց վերջնական տարբերակը պատրաստ է, և նախարարները կարող են այն ստորագրել…. Մեր քաղաքականությունն է շարունակել դա՝ անկախ  նրանից, թե ինչ է տեղի ունեցել անցյալում։

Մենք կառուցողական ենք տրամադրված, մենք համաձայնել ենք այն ստորագրել, մենք պատրաստ ենք այն ստորագրել», – ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Նա հավելել է, որ ցանկանում է, որ Ուկրաինայի դիրքորոշումը լսելի լինի։

«Մենք ուզում ենք, որ մեր գործընկերները հիշեն, թե այս պատերազմում ով է ագրեսորը», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Եվրոպական երկրների ղեկավարների հետ Լոնդոնում մարտի 2-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Զելենսկին լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնում իր և ԱՄՆ նախագահի միջև տեղի ունեցած թեժ հանդիպումը օգուտ չի բերել ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Ուկրաինային, այլ միայն օգուտ է բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նաև նշել է, որ կվերադառնա Սպիտակ տուն, եթե նման հրավեր ունենա։

Իր հերթին Sky News-ը նշում է, որ լրագրողների հետ հանդիպմանը Զելենսկին հաստատել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո Ուկրաինայի և ԱՄՆ նախագահի վարչակազմի միջև եղել է հաղորդակցություն, բայց ոչ իր մակարդակով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սանկտ Պետերբուրգում հազարավոր միգրանտներ կմնան առանց աշխատանքի

Թրամփը մտահոգություն է հայտնել Գազայի հիվանդանոցին հասցված հարվածի կապակցությամբ

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին