Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի. Այդ մարդիկ սթափ չեն եղել. մանրամասներ Շտապօգնության բուժաշխատողների վրա հարձակումից
Հուլիսի 09, 2025

Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի. Այդ մարդիկ սթափ չեն եղել. մանրամասներ Շտապօգնության բուժաշխատողների վրա հարձակումից

By Փետրվարի 26, 2025 81

«Երևանի շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել նախօրեին Լեոյի փողոցում  շտապ օգնության աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքից:

Ըստ Գրիգորյանի՝ նախօրեին կեսգիշերի մոտ շտապօգնության աշխատակիցները կանչով մեկնել են Պարոնյան-Լեո խաչմերուկի տարածքում գտնվող շենքերից մեկը։ Կանչը եղել է 37-ամյա տղամարդու համար։ Նրա խոսքով՝ 3-4 րոպե անց շտապօգնությունը տեղում է եղել։

«Կանչ ենք ստացել հոդախախտի վերաբերյալ, կանչի վայրը մեր կենտրոնի ենթակայանին շատ մոտ է եղել, շատ կարճ ժամանակում հասել ենք կանչի վայր: Բժիշկը փորձել է բուժօգնություն ցուցաբերել, անամնեզ հավաքել, չի ստացվել:

Ըստ նախնական տվյալների այդ մարդիկ եղել են ոչ սթափ վիճակում, լեզվակռիվ է առաջացել, ինչը վերջում վերածվել է ծեծկռտուքի:

Տարաձայնություն է եղել հոսպիտալացման վերաբերյալ, բուժօգնության վերաբերյալ, հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հոսպիտալացման, հետո նորից մեքենայում շարունակվել է լեզվակռիվը, ինչը վերջում վերածվել է ծեծկռուքի»,- ասաց նա:

ՆԳՆ-ից հայտնում են, որ բուժաշխատողների վրա հարձակվել են 37-ամյա տղամարդը, որի համար կանչ էր գրանցվել և նրա ընկերը՝ 20-ամյա երիտասարդ։ Երկուսն էլ, ըստ ոստիկանության ալկոհոլի ազդեցության տակ են եղել, նրանք Արմավիրի մարզի բնակիչներ են։

Դեպքի վայր ժամանած իրավապահները տղամարդկանց ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Ի դեպ, չորս օր առաջ էլ Շիրակի մարզի Ազատան գյուղում էր շտապօգնության բուժաշխատողին ծեծի ենթարկելու դեպք արձանագրվել։ Տարեց հիվանդի որդին մոխրամանով հարվածել էր բուժակի գլխին, վերջինս գանգուղեղային վնասվածքեր ստացել։

Ինչո՞ւ են Հայաստանում շարունակվում այսպիսի դեպքեր գրանցվել. Ռուբեն Գրիգորյանն ասում է պատահում է այնպես, որ քաղաքացիները դժգոհություն են ունենում շտապօգնության աշխատակիցներից։ Իրենք բոլոր այդ դեպքերն ուսումնասիրում են անհրաժեշտության դեպքում ընթացք է տրվում, բայց սա այդ դեպքերից չէ։

Շտապօգնության ծառայության տնօրենի խոսքով՝ իրենք կանչը սովորաբար սպասարկում են միջինը 15 րոպեում, կախված դեպքի հրատապությունից հնարավոր է ավելի երկար, մինչև 40 րոպե, բայց այս դեպքում նույնիսկ 15 րոպե չի տևել։

«Միշտ էլ լինում են ինչ-որ տարաձայնություններ, լեզվակռիվ, երբեմն նաև մենք ենք զանգեր ստանում քաղաքացիներից՝ բողոքներ: Դե մենք էլ հիմա այս սեզոնին օրական 1000-1100 կանչ ենք սպասարկում՝ կախված օրից: Այն դեպքերը, երբ քաղաքացին ճիշտ է ահազանգում, դա միայն մեզ օգնում է, որ ավելի լավը դառնանք: Մենք էլ անձնակազմի հետ ենք խոսում, ունենում ենք նաև դեպքեր, որ կարգապահական տույժ ենք կիրառում, կամ ասենք դեպքեր ունենք, երբ դիմում են գրել հեռացման, դուրս են եկել: Մի դեպք է եղել, որ ավարտվել է խիստ նկատողությամբ ու աշխատանքային պայմանագիր դադարեցմամբ: Բայց այսպիսի դեպքերը, երբ իրականում բժիշկը անմեղ է, խիստ դատապարտելի է»,- հայտարարեց Գրիգորյանը:

Նշենք, որ բուժաշխատողի նկատմամբ հերթական բռնության դեպքը դատապարտել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա շեշտել է՝ հետևողական է լինելու, որ այս դեպքերը իրավաչափ գնահատական ստանան։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ