Ոչ թե միտումնավոր ենք խաբել, այլ կյանքն է այդպես թելադրում. ՔՊ-ականը՝ խոստումները չկատարելու մասին
Հուլիսի 11, 2025

Ոչ թե միտումնավոր ենք խաբել, այլ կյանքն է այդպես թելադրում. ՔՊ-ականը՝ խոստումները չկատարելու մասին

Տրանսպորտի խնդիրը, ինձ թվում է՝ մոտ ապագայում կլուծվի, այսինքն տրանսպորտային պարկը լրիվ կհամալրվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ թեեւ տրանսպորտը թանկացել է, բայց խցանումը չի վերացել, մարդիկ էլի խցկված են երթեւեկում:

«Ինչ վերաբերում է խցանումներին, հիմա տեսեք ահագին պողոտաներ կան, որ ավտոբուսների գիծը առանձնացրել են, որ ավտոբուսները գոնե կարողանան անխոչնդոտ երթևեկել։ Կամաց-կամաց գնալու են դրան, որ սեփական ավտո ունեցողը ձգտի դեպի ավտոբուսը, որովհետև ավտոբուսով ինքը ավելի շուտ կհասնի գործի, քան խցանումների մեջ մնալով»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Երեւանի ընտրությունների ժամանակ ՔՊ-ի թեկնածուն չէր ասում, որ գալու են թանկացնեն ամեն բան, պատգամավորն ասաց. «Դա ոչ թե միտումնավոր խաբել են, այլ կյանքն է այդպես թելադրում: Եթե ուզում ես լավ ավտոբուս նստես, ուրեմն պիտի թանկ վճարես, եթե ուզում ես «Գազել» նստես,  100 դրամը կտաս, կնստես: Հիմա ո՞րն է լավ: «Գազել» նստում էին, ոնց որ շախմատի ձի դառնար մարդը, կզած էին գնում:

Այո, դեռ ավտոբուսների քանակը չի բավարարում: Բազմիցս քաղաքային ղեկավարությունը ասել է, որ այսքան քանակի տրանսպորտի դեպքում նոր մենք կարող ենք լիարժեք ապահովել ժամային գրաֆիկը և մնացած ամեն ինչը։ Դեռ ահագին ճանապարհ կա, որ անցնենք»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պապիկյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին

Ռուսաստանի դեմ. վերջնական որոշումն իմն է. Թրամփ

Իրանը զանգվածաբար արտաքսում է աֆղանցի ներգաղթյալներին․ Հայտնի է պատճառը

ՔԿ–ն՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենի կալանավորման մասին

Ուկրաինայի պատմությունը մոտենում է տխուր ավարտին․ AC

Մերձավոր Արևելքում հակամարտության թեժ փուլի սպառնալիքը դեռ չի ավարտվել. ՌԴ-ում Իրանի դեսպան

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Թրամփը սպառնացել է սահմանել 35% մաքսատուրքեր Կանադայի, 15%-20%՝ մյուս առևտրային գործընկերների նկատմամբ

Թեհրանում սպանվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը

Կանենք ավելի մեծ ուժով. Իսրայելը սպառնում է նոր հարված հասցնել Իրանին

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին

Պուտինի և Թրամփի հարաբերությունները կտրուկ վատացել են․ NYT

Հայաստանի որոշ հատվածներում քամու ուժգնացում է սպասվում. եղանակի տեսություն

ՆԱՏՕ-ի միջոցով ԱՄՆ-ն զենք կմատակարարի Ուկրաինային․ Թրամփ

«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը 1 ամսով կալանավորվեց