Հունիսի 12-ի ջարդը համաժողովրդական շարժման նկատմամբ վարչախմբի ռեպրեսիաների բարձրակետն էր
Հոկտեմբերի 22, 2025

Հունիսի 12-ի ջարդը համաժողովրդական շարժման նկատմամբ վարչախմբի ռեպրեսիաների բարձրակետն էր

By Հունիսի 15, 2024 458

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների և դրան հաջորդած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2024թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանական գործողությունների արդյունքում ավելի քան 100 քաղաքացի` այդ թվում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, ինչից հետո վարչախմբի կողմից քաղաքական բռնաճնշումների նոր ալիք է սանձազերծվել: 

Վերոգրյալի վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել.

Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խաղաղ հավաք էր կազմակերպել Բաղրամյան պողոտայում: Քաղաքացիների մի խումբ հավաքին միանալու նպատակով երթով շարժվել է դեպի Դեմիրճյան փողոց, որտեղ ոստիկանությունն ապօրինաբար խոչընդոտել է նրանց տեղաշարժը և բերման ենթարկել խաղաղ երթի մասնակիցներին: 

Ակնհայտ է, որ նույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել` առանց այդ էլ լարված իրավիճակը փողոցում: Դրան էին նպաստում նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ոչ ադեկվատ ծառայողների սադրիչ գործողությունները:
Ոստիկանների կողմից պարբերաբար հայհոյանքներ են հնչել հավաքի մասնակիցների հասցեին, ավելին` ոստիկանական շարքերից խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ շշեր և տարբեր առարկաներ են նետվել իրավիճակն էլ ավելի սրելու նպատակով:

Խաղաղ ցուցարարների դեմ հատուկ միջոցներ գործարկելուց առաջ ոստիկանությունը որևէ կերպ հավաքի մասնակիցներին կամ հավաքի կազմակերպիչներին չի նախազգուշացրել հատուկ միջոցներ կիրառելու մտադրության մասին, ինչն օրենքի կոպտագույն խախտում է: 

Ի հեճուկս ոստիկանության և իշխող վարչախմբի հավաստիացումների, մամուլում առկա տեղեկությունների համաձայն, խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ կիրառվել են ժամկետնանց բեկորային հատուկ միջոցներ, որի հետևանքով բազմաթիվ ցուցարարներ ստացել են ծանր, ոմանք անգամ անդառնալի վնասվածքներ:

Ոստիկանների կողմից ուղիղ հրահանգով ծեծի են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ, այդ թվում` հանրային գործիչներ, վնասվածքներ են ստացել ոստիկանական վայրագությունները լուսաբանող ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հունիսի 12-ի ջարդը վերջին մեկ ամսվա ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման նկատմամբ վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների բարձրակետն էր, որին հաջորդել է վարչախմբի հանցավոր կցորդի վերածված իրավապահ համակարգի կողմից վերջին օրերին սկսված ապօրինի հետապնդումներն ու տասնյակ ցուցարարների ձերբակալությունները:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված ջարդը, դրան հաջորդած իրավական ամենաթողության դրսևորումները և իր անվերապահ աջակցությունն է հայտնում քաղաքական բռնաճնշումների ենթարկված քաղաքացիներին: 

Միաժամանակ արձանագրում ենք, որ ոստիկանական ստորաբաժանումների կողմից իրականացված հակաօրինական գործողություններին տրվելու են պատշաճ քրեաիրավական գնահատականներ Հայաստանի Հանրապետությունում տապալված սահմանադրական կարգը վերականգնելուց հետո: 
Փաստում ենք նաև, որ ոստիկանական վայրագությունների և երկրում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ իրականացվող իրավական ամենաթողության թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում է երկրում սահմանադրական կարգը տապալած Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով»:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 15 Հունիսի 2024 21:39

Լրահոս

Ֆոտո

Թրամփն արժանացել է «Խաղաղության ճարտարապետ» մրցանակի

102 տարեկանում մահացել է Շառլ Ազնավուրի քույրը

Էական խոչընդոտներ չկան. Ռյաբկովը` Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին

Լանջիկ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի մասնակից վարորդը դատապարտվել է ազատազրկման՝ 7 տարի 4 ամիս ժամկետով. Գլխավոր դատախազություն

Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի Քըրք Քըրքորյանի անվամբ և կկոչվի «Քըրք Քըրքորյան փողոց»

Երևանում դիմակավորված անձինք մտել են հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի

Հիմա որ ընդդիմությունը Գյումրիում պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու եմ ես. Մարտուն Գրիգորյան

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի գործով  առկա են դատավարական բնույթի ակնհայտ խախտումներ. Փաստաբանական խումբ

Բրյուսելն ու Բաքուն պատրաստվում են նոր քննարկումների տրանսպորտային երկխոսության շրջանակներում

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ զրույցում ողջունել է Թուրքիա-Իրաք խողովակաշարով նավթի արտահանման վերսկսումը

Հայաստանի համար տարանցիկ սահմանափակումների վերացումը կօգնի վերականգնել վստահությունը. Ադրբեջանի վարչապետ

Եվրոպական երկրները Ուկրաինայի հետ հրադադարի նոր առաջարկ են մշակում

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Լուվրից գողացված թանկարժեք զարդերը գնահատել են 88 միլիոն եվրո

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ Բուդապեշտում հանդիպման մասին կհայտնի երկու օրից